ԿԻՆ: Հիվանդություններ
Միոմա, բուժման նոր հնարավորություններ. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com
![Միոմա, բուժման նոր հնարավորություններ. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com Միոմա, բուժման նոր հնարավորություններ. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com](up/article/big/file_58910_6434758.jpg)
Մենք պարգևում ենք կնոջը կրկին հղիանալու բերկրանքը՝ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ վիրահատելով պրակտիկորեն ցանկացած չափի և քանակի միոմաները:
Ի՞նչ է արգանդի միոման
Արգանդի միոման (ֆիբրոմա) արգանդի մկանային հյուսվածքի ոչ քաղցկեղածին` բարորակ գոյացություն է: Ֆիբրոմաները կարող են լինել մեկից ավելի` փոքր չափերից մինչև շատ մեծ հանգույցներ:
Ախտանիշները
Ֆիբրոմաները կարող են լինել անախտանիշ, կամ առաջացնել շատ լուրջ գանգատներ: Հնարավոր ախտանիշներն են.
- միզապարկի և ուղիղ աղու ճնշում,
- հաճախակի միզարձակումներ,
- փորկապություն և/կամ ռեկտալ ցավ,
- գոտկատեղի և/կամ որովայնի ցավ,
- մեծ միոմաների դեպքում` որովայնի փքվածություն (կինը հղիի տեսք ունի):
- թեթևից մինչև ուժեղ սպաստիկ ցավեր,
դաշտանային ցիկլի խանգարումնե (առատ արյունահոսություն` երբեմն մակարդուկներով, երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտաններ, միջդաշտանային ջրաարյունային արտադրություն կամ արյունահոսությունն):
Պատճառները
Միոմաների առաջացման իրական պատճառն անհայտ է: Նրանց աճը կապում են կանացի հորմոնների` էսթրոգենի ու պրոգեսթերոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի հաճախ միոմաներ հանդիպում են այն կանաց մոտ, որոնց դաշտանային ցիկլը սկսել է ավելի վաղ տարիքում: Թեև միոմաների առաջացման և հորմոնների միջև կապ են տեսնում, հակաբեղմնավորիչ հաբերը որևէ դեր չունեն:
Բարդությունները
Միոմա ունեցող կանանց մոտ, սովորաբար, առատ արյունահոսությամբ դաշտանների արդյունքում զարգանում է երկաթդիֆիցիտային սակավարյունություն, որը հնարավոր է կարգավորել երկաթ պարունակող հաբերի և սննդակարգի միջոցով: Սակավարյունությունը չբուժելու դեպքում կինը կարող է գանգատվել թուլությունից, հոգնածությունից, հաճախասրտությունից և այլն։
Միոմաները, անպտղություն կամ հղիության ընթացքի խախտումներ, սովորաբար, չեն առաջացնում, հազվադեպ կարող են լինել ցավեր` կոնքի շրջանում, հղիության հետ կապված բարդություններ և ռիսկեր` ծննդաբերության ժամանակ, հետծննդյան առատ արյունահոսություններ, ներքին միոմաների դեպքում` պտղաձվի ներդրման (ինպլանտացիա) դժվարություններ: Միոմայի պատճառով պտղի ոչ նորմալ դիրքը կարող վաղաժամ ծննդաբերության պատճառ լինել:
Ե՞րբ է դիմել բժշկի
Բժշկին պետք է այցելել, եթե առկա է միոմայի հետևյալ ախտանիշները.
- առատ դաշտանային արյունահոսություն,
- ցավեր` դաշտանի ժամանակ,
հաճախակի միզարձակումներ կամ մեզի շիթի կառավարման դժվարություններ,
դաշտանային ցիկլի տևողության փոփոխություն` 3-6 ցիկլ,
նոր առաջացած անդադար ցավ կամ ծանրության զգացողություն` որովայնի ստորին հատվածում կամ կոնքում:
Բուժումը
Հակաբեղմնավորիչ հաբերը կառավարում են էսթրոգենի և պրոգեստինի մակարդակները: Դրանք նպաստում են դաշտանային ցիկլի ընթացքում ցավերի, սպազմերի և արյունահոսության մեղմացմանը: Այլ հակաբեղմնավորիչները (պրոգեստինի ներարկումներ կամ պրոգեստին արտադրող ներարգանդային պարույր) նույնպես կարող են մեղմել միոմայի ախտանիշները:
Վիրահատական բուժում
Միոմէկտոմիան մեծ միոմատոզ հանգույցների հեռացումն է: Դա բուժման տարբերակ է այն կանանց համար, ովքեր դեռևս ուզում են երեխա ունենալ:
Հիմնական անհանգստությունը միոմէկտոմիայի ժամանակ՝ ներվիրահատական արյունահոսության ռիսկն է: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործելով հատուկ վիրահատական տեխնիկա, երիտասարդ կանանց համար հնարավորություն է պահապնել արգանդը`ցանկացած չափի և տեղակայման միոմատոզ հանգույցների պարագայում, կիրառելով արգանդային զարկերակների կլիպավորումը: Ներվիրահատական արյան կորուստը նվազեցնելու և արյունահոսությունը կանխարգելելու մեթոդներից է արգանդային երկու զարկերակների ժամանակավոր կամ մշտական կլիպավորումը (արգանդի արյան մատակարարման դադարեցումը): Այս մեթոդը պրակտիկորեն թույլ է տալիս վիրահատել ցանկացած չափի և քանակի միոմաներ` կրկին հղիանալու հնարավորություն տալով կնոջը:
Հիստերէկտոմիան արգանդի ամբողջական հեռացումն է:
Էնդոմետրիումի աբլացիա կիրառվում է դեպի արգանդի խոռոչ աճող փոքր միոմաների դեպքում։
Կանխարգելումը
Ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն միոմայի առաջացման համար: Ուստի կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող է օգնել կանանց` պահպանել նորմալ քաշը, և կանխել միոմայի զարգացումը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_63374_4054380.jpg)
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYRSn8m4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384